Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Որտեղի՞ց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նման ունեցվածք

Որտեղի՞ց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նման ունեցվածք
20.10.2018 | 13:59

«Ժամանակը» գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձել է տարբեր սխեմաներով թաքցնել իր ունեցվածքի ծագման սկզբնաղբյուրը, սակայն մեր իրականության մեջ ոչինչ գաղտնի հնարավոր չի պահել:

Արմեն Գևորգյանը «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոսի բաժնետեր է եղել: Երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ստեղծվում էր ընկերությունը, Գևորգյանը այն ձևակերպել է հոր անունով: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում թերևս հնարավորինս քիչ հարկ վճարելու համար ընկերությունը տեղափոխել է օֆշորային Պանամա, որտեղ 30-տոկոսանոց մասնաբաժինը գրանցել է ազգականի անունով: Երբ բացահայտվեց Պանամայի օֆշորային պատմությունը, այդ թվում և՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի բազմամիլիարդանոց կարողությունը, կազմակերպությունը վերադարձել է Հայաստան, և Արմեն Գևորգյանը իր մասնաբաժինը գրանցել է մորաքրոջ անունով: Ավելի ուշ որոշել է ընդհանրապես ազատվել այդ ակտիվից՝ ամենայն հավանականությամբ, փոխանցելով Սամվել Մայրապետյանին: Եվ հիմա հարց է առաջանում՝ որտեղի՞ց Արեմեն Գևորգյանին նման ունեցվածք, և որտեղի՞ց այն միջոցները, որը նա ներդրել է ընկերության հիմնադրման համար: Արմեն Գևորգյանը հաստատ այդ հարցին որևէ տրամաբանական պատասխան չի կարող հորինել»:

Դիտվել է՝ 1807

Մեկնաբանություններ